ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial սոցցանցի իր էջում մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ իր հեռախոսազրույցը։
«Ես հենց նոր խոսեցի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Զրույցը շատ լավ անցավ։ Նա, ինչպես նախագահ Պուտինը, ցանկանում է կնքել ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ։ Մենք քննարկել ենք պատերազմին առնչվող բազմաթիվ թեմաներ, բայց հիմնականում ուրբաթ օրը Մյունխենում նախատեսված հանդիպումը, պատվիրակությունը կգլխավորեն փոխնախագահ Ջ.Դ.Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Հուսով եմ, որ այս հանդիպման արդյունքները դրական կլինեն։ Ժամանակն է դադարեցնել այս հիմար պատերազմը, որն առաջացրել է զանգվածային և բոլորովին անհարկի ՄԱՀԵՐ և ԱՎԵՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ։ Աստված օրհնի Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովրդին»։
Ավելի վաղ, Թրամփն Ուկրաինայում պատերազմի ավարտը քննարկել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























