Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram-ի իր ալիքում պատմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր հեռախոսազրույցի մասին, հայտնում է UNIAN-ը։
«Հենց նոր խոսեցի Դոնալդ Թրամփի հետ։ Երկար խոսակցություն էր։ Խաղաղության հասնելու հնարավորությունների մասին։ Թիմային մակարդակով միասին աշխատելու մեր պատրաստակամության մասին։ Մեր տեխնոլոգիական հնարավորությունների, մասնավորապես անօդաչու թռչող սարքերի և ժամանակակից այլ արտադրության մասին։ Ես շնորհակալ եմ նախագահ Թրամփին նրա հետաքրքրության համար, թե ինչ կարող ենք անել միասին», - նշել է Զելենսկին։
Նա նաև ասել է, որ Թրամփի հետ քննարկել է իր զրույցն ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի հետ, ով եկել էր Ուկրաինա՝ քննարկելու հանածոների մասին համաձայնագիրը։
Ավելի վաղ, Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























