Փրկարարները հանել են ծովից Ինդոնեզիայի ափերին խորտակված ձկնորսական նավի 50 զոհերի մարմինները:

Նվազագույնը 150 մարդ էլ անհետ կորած է համարվում: Ընդամենը 49 մարդ է փրկվել:

Հիշեցնենք, ողբերգությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ անհայտ անձանց մի խումբ Աֆղանստանի, Իրանի եւ Թուրքիայի քաղաքացիներին առաջարկել էր նրանց Ավստրալիա հասցնել` առանց իմիգրացիոն փաստաթղթերի ձեւակերպման: Ինդոնեզիան Ավստրալիա մեկնել ցանկացող ապօրինի իմիգրանտների տարանցիկ կետն է:

Գերծանրաբեռնված նավը ալեկոծված ծով է դուրս եկել, որտեղ ալիքները նրան ուժեղ տարուբերել են: Ալիքների հարվածներից նավը թեքվել է, շրջվել եւ արագ սուզվել: Փրկվածները պատմել են, որ իրենց հաջողվել է ողջ մնալ նավի լողացող բեկորներից կառչելու միջոցով, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: