Լոնդոնում երկնաքերի կառուցման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են քաղաքի գրեթե 2000 տարի առաջվա սկզբնավորման հետքեր, տեղեկացրել է Associated Press-ը:
Հինգշաբթի հնագետները, որոնք ուսումնասիրում էին 32-հարկանի գրասենյակային երկնաքերի կառուցման տեղը, հայտնել են, որ հայտնաբերել են հռոմեական բազիլիկի մնացորդներ, որը ժամանակին կանգնած է եղել էր որպես Լոնդինիում հայտնի քաղաքի սրտում:
Շենքի նկուղի պեղումները, որը նախատեսվում է քանդել երկնաքերի կառուցման համար, բացահայտել են երկու հազարամյակ առաջ կայծքարից ու աղյուսից կառուցված պատեր ու հիմքեր՝ մինչեւ 1 մետր լայնությամբ, 4 մետր խորությամբ։
Լոնդոնի հնագիտության թանգարանի հետազոտող Սոֆի Ջեքսոնը սա անվանել է վերջին տարիների «ամենակարեւոր հայտնագործություններից մեկը» Լոնդոնի ամենահին թաղամասում՝ Սիթիում, ֆինանսական թաղամաս, որտեղ ժամանակակից ապակյա բարձրահարկերը բարձրանում են վիկտորիանական, միջնադարյան եւ նույնիսկ ավելի վաղ շենքերի մնացորդներից:
Գտածոն երկհարկանի շենքի հիմք է, որը գրեթե օլիմպիական լողավազանի չափ է: Այն կառուցվել է մ.թ. 78-84թթ., Բրիտանիա հռոմեական ներխուժումից մոտ երեք տասնամյակ անց եւ մոտ 20 տարի անց այն բանից հետո, երբ կելտական ռազմիկ թագուհի Բոուդիկայի ուժերը կողոպտել են նորաստեղծ բնակավայրը:
Ենթադրվում է, որ հայտնաբերված ավերակները տրիբունալի մի մասն են՝ բարձրացված ֆորումի տեղում, որտեղ քաղաքական գործիչները եւ պաշտոնյաները որոշումներ են կայացրել քաղաքի կառավարման մասին։




























