Առևտրի եվրոպական հանձնակատար Մարոշ Սեֆչովիչը երկուշաբթի կմեկնի Վաշինգտոն, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Եվրահանձնաժողովին։

Նշվում է, որ այցի նպատակն ամերիկացի գործընկերների հետ հանդիպումներ ունենալն է, որոնք, ինչպես սպասվում է, նվիրված կլինեն այն մաքսատուրքերին, որոնց սպառնում է ԱՄՆ-ը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է մարտի 12-ից 25 տոկոս մաքսատուրքեր սահմանել պողպատի և ալյումինի բոլոր ներկրումների վրա և «պատասխան» ապրիլին  մտցված մաքսատուրքերին։

Այդ միջոցները կարող են բացասաբար ազդել Եվրամիության կողմից ԱՄՆ ավտոմեքենաների արտահանման վրա:

Շեֆչովիչը, որն այս շաբաթվա սկզբին իր առաջին հեռախոսազրույցն է անցկացրել իր ամերիկացի գործընկերների հետ, չորեքշաբթի ելույթ կունենա American Enterprise Institute վերլուծական կենտրոնում: