Աբխազիայում այսօր՝ փետրվարի 15-ին, արտահերթ նախագահական ընտրություններ են, հաղորդում է Апсныпресс-ը։
Նախագահի պաշտոնին հավակնում է հինգ թեկնածու՝ Ադգուր Արձինբան, Ռոբերտ Արշբան, Օլեգ Բարցիցը, Բադրա Գունբան և Ադգուր Խուրխումալը։
Աբխազիայի նախագահական ընտրություններին ընտրողների մասնակցությունը տեղական ժամանակով 18:00-ի դրությամբ կազմել է ավելի քան 55% (ավելի քան 79 հազար մարդ), Աբխազիայի Հանրապետության ԿԸՀ միջազգային մամուլի կենտրոնում անցկացված ճեպազրույցում հայտարարել է ԿԸՀ նախագահ Դմիտրի Մարշանը։
Աբխազիայի ղեկավար Ասլան Բժանիան հրաժարական է տվել 2024 թվականի նոյեմբերի 19-ին։ Այսպիսով, արտահերթ նախագահական ընտրությունները պետք է նշանակվեն մինչև 2025 թվականի փետրվարի 19-ը։
Ըստ Աբխազիայի Սահմանադրության և «Աբխազիայի Հանրապետության Նախագահի ընտրությունների մասին» սահմանադրական օրենքի՝ նախագահ կարող է ընտրվել, ընտրելու իրավունք ունեցող ազգությամբ աբխազ, պետական լեզվին տիրապետող, 35-65 տարեկան Աբխազիայի Հանրապետության քաղաքացին, որը մինչև նախագահական ընտրությունները առնվազն վերջին 5 տարում մշտապես բնակվել է Աբխազիայի տարածքում:
Աբխազիայի նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով։ Նույն անձը կարող է լինել Աբխազիայի ղեկավար ոչ ավելի, քան երկու ժամկետ անընդմեջ։ Նախագահի հետ միաժամանակ ընտրվում է փոխնախագահ։




























