Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը շաբաթ օրը Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հարցաշար է ուղարկել եվրոպական երկրներին՝ հարցնելով, թե ինչ կարող են անել Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու համար, հայտնում է Reuters-ը։

«Դա եվրոպացիներին կստիպի մտածել, այնուհետև եվրոպացիներն իրենք կորոշեն՝ իրականում կպատասխանե՞ն հարցաշարին, թե՞ միասին կպատասխանեն»,- հավելել է Ֆինլանդիայի նախագահը։

Հիշեցնենք, որ Մյունխենի անվտանգության համաժողովում ԱՄՆ-ը ներկայացնում էր փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը, որը քննադատել է եվրոպական կառավարությունների մոտեցումը ժողովրդավարության նկատմամբ և հայտարարել, որ կարծում է, որ խոսքի ազատությունը մայրցամաքում «նահանջ է ապրում»: