Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն առաջարկել է բարեփոխել երկրի սահմանադրությունը՝ տարածքային բաժանման ձևը փոխելու և տնտեսությունը դիվերսիֆիկացնելու նպատակով, գրում է Bloomberg-ը։

«Սա փորձ է կառուցել նոր ժողովրդավարական պետական ​​համակարգ, որը միավորում է համայնքային, սոցիալական և ժողովրդական իշխանությունը, - ասել է Մադուրոն շաբաթ օրը ելույթ ունենալով Ազգային ժողովում։- Մենք պետք է էլ ավելի առաջ գնանք նոր դիվերսիֆիկացված տնտեսություն կառուցելու գործում»:

Մադուրոն առաջարկում է տարածքը բաժանել կոմունաների, ինչը կարող է փոխել տարածաշրջանային քաղաքականությունը՝ քաղաքապետարանների և նահանգների նվազագույն մասնակցությամբ:

Որոշ դիտորդներ դա համարում են իշխանության հետագա ամրապնդման միջոց այն բանից հետո, երբ Վենեսուելայի ընդդիմությունը նրան մեղադրեց հուլիսին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ:

Եթե ​​օրենսդիրների երկու երրորդը հավանություն տա բարեփոխումներին, ապա հաջորդ քայլը կլինեն հանրային քննարկումները 30 օրվա ընթացքում:

Երկրի հանգուցյալ առաջնորդ Ուգո Չավեսի նախորդ փորձը՝ փոփոխությունների ենթարկել 1999 թվականի սահմանադրությունը, 2007 թվականի հանրաքվեում բավարար ձայներ չստացավ: