Ուկրաինայում պատերազմի դադարեցման ԱՄՆ բանակցային մարտավարությունը, որը ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը ներկայացրել է դաշնակիցների հետ Մյունխենի անվտանգության համաժողովում, ոչ օրտոդոքսալ է, բայց հույս է ներշնչում, կիրակի օրը հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին, հաղորդում է Reuters-ը։
«Գեներալ Քելլոգն անձամբ ինձ և եվրոպացի դաշնակիցների շրջանակին ներկայացրեց Միացյալ Նահանգների բանակցային մարտավարությունը,- լրագրողներին է ասել Ռադոսլավ Սիկորսկին։ - Այստեղ այն չեմ բացահայտի։ Դա որոշակի հույսեր է ներշնչում։ Դրանք ոչ օրտոքսալ են, բայց մենք նրանց հաջողություն ենք մաղթում»:
Ավելի վաղ Քելլոգը CNBC-ին ասել էր, որ Ուկրաինայի և Ռուսաստանի համար խաղաղության ծրագիրը կարող է մշակվել մի քանի օրվա կամ շաբաթվա ընթացքում:
Միաժամանակ Քելլոգը պարզաբանել է, որ Եվրոպան կարող է ֆիզիկապես ներկա չլինել բանակցությունների սեղանի շուրջ, սակայն տարածաշրջանի շահերը հաշվի կառնվեն։





























