Ավստրալիայի վիճակագրության բյուրոն նոր մարդահամարում կներառի գենդերային ինքնության և սեռական կողմնորոշման վերաբերյալ հարցեր: Այս մասին ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
«Ավստրալիայի վիճակագրության բյուրոն (ABS) փոփոխություններ կկատարի 2026 թվականի մարդահամարի հարցաթերթերում՝ փոխելով 10 գոյություն ունեցող թեմա և կավելացնի մեկ նոր թեմա», - ասաց բյուրոն՝ նշելով, որ նոր բաժինը կներառի «սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության» վերաբերյալ երկու հարց։ Փոփոխություններ և լրացումներ կկատարվեն առողջական վիճակի, մշակութային բազմազանության, կենսապայմանների, ընտանիքի կազմի, եկամտի մակարդակի, աշխատանքի, զինվորական ծառայության և ճանապարհորդության վերաբերյալ հարցերում:
Մարդահամարի ղեկավար Ջորջիա Չեփմենն ասաց, որ բյուրոյի որոշումը հիմնված է «ավստրալացիների հազարավոր արձագանքների, հանրային խորհրդակցությունների և համատարած փորձարկումների վրա»: Նա նաև նշեց, որ նոր հարցերը վերաբերելու են 16 և բարձր տարիքի անձանց, որոնց պատասխանելը պարտադիր չի համարվի։
Ավելի վաղ, Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզը խոսել էր մարդահամարի հարցաշարը սեռական և գենդերային ինքնության հարցերով համալրելու անհրաժեշտության մասին, որոնց ներդրումը պնդել էին ավստրալական ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները։
Ավստրալիան մարդահամարի հարցաթերթիկներին գենդերային ինքնության մասին հարցեր կավելացնի

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























