«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի պատվերով 2011 թ. նախապատրաստվել է «Վանաձոր-Ֆիոլետովո» երկաթգծի տեխնիկոտնտեսական հիմնավորումը: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը:
Նրա խոսքով` այդ հատվածը մոտ 200 կմ-ով կրճատում է Վրաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը: «Եթե մի օր Ադրբեջանի ուղղությունը բացվի, ապա սա եւս շատ կարեւոր ուղղություն է»,- ասաց Մ. Վարդանյանը:
Ըստ նախնական հաշվարկների` Վանաձոր-Ֆիոլետովո հատվածի շինարարության համար անհրաժեշտ է 200 մլ դոլարի ներդրում: Սակայն Մ. Վարդանյանը նշեց, որ այդ գումարը հաշվարկվել է ռուսաստանյան սակագներով, իսկ եթե օգտագործվեն տեղական ռեսուրսներ` ապա շինարարությունը շատ ավելի էժան կլինի: Ներդրումները 50/50 սկզբունքով կֆինանսավորվեն պետական բյուջեից ու «Հարավկովկասյան երկաթուղու» կողմից:



























