Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրություններն ու ամենօրյա մոնիտորինգը առայժմ սննդամթերքի գների էական շեղումներ չի հայտնաբերել: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:

Սակայն նա շեշտեց, որ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է բացառապես այն շուկաները, որտեղ կան գերիշխող դիրք գրավողներ, ինչպես նաեւ մի քանի սուպերմարկետների գնային քաղաքականությունը, քանի որ մանրածախ առեւտրի ցանցում վերջիններս նույնպես գերիշխող դիրք են գրավում: Այդ սուպերմարկետներն են` «Երեւան Սիթի», «ՍԱՍ», «Սթար», «Նոր Զովք» եւ «Ֆրեշ»:

Ըստ Շաբոյանի` խոշոր տնտեսվարողները հրավիրվել են հանձնաժողով եւ նախազգուշացվել, որ զերծ մնան խախտումներից: Առայժմ գնի ոչ էական փոփոխություն է նկատվում ձվի մասով` այն 60 դրամից դարձել է 62 դրամ: