Բարսելոնան 10 միլիոն եվրո է վճարել Սանթոսին Նեյմարի վաճառքի դեպքում առաջնահերթային գնման իրավունք ստանալու համար: Պայմանավորվածությունը խախտելու դեպքում Սանթոսը ստիպված կլինի կատալոնացիներին վճարել 20 միլիոն եվրո, հաղորդում է El Mundo Deportivo-ն:

Նեյմարին գնելու ցանկություն չհայտնելու դեպքում Բարսելոնայի 10 միլիոն եվրո կանխավճարը չի վերադարձվի:

Նեյմարի պայմանագիրը Սանթոսի հետ ավարտվում է 2014-ին: