Ուկրաինայի բնական ռեսուրսների օգտվելու՝ Միացյալ Նահագների համաձայնագիրը, որը Կիևին առաջարկել էր Դոնալդ Թրամփի վարչակազմը, նախատեսում է Վաշինգտոնի վերահսկողություն հանքային և նավթագազային պաշարների, նավահանգիստների և «այլ ենթակառուցվածքների» նկատմամբ։ Դրա մասին գրում է The Telegraph-ը՝ վկայակոչելով համաձայնագրի նախագծին։
«Դոնալդ Թրամփի պահանջը դուրս է գալիս Ուկրաինայի կարևորագույն հանքային պաշարների նկատմամբ Միացյալ Նահագների վերահսկողության շրջանակից: Դա վերաբերում է ամեն ինչին՝ նավահանգիստներից և ենթակառուցվածքներից մինչև նավթ և գազ»,- գրում է The Telegraph-ի հոդվածագիրը։
Ըստ փաստաթղթի՝ Վաշինգտոնը և Կիևը պետք է համատեղ ներդրումային հիմնադրամ ստեղծեն՝ ապահովելու համար, որ «հակամարտության թշնամական կողմերն Ուկրաինայի վերականգնումից օգուտ չքաղեն»։
Թրամփի վարչակազմը ցանկանում է, որ ԱՄՆ-ը ստանա Ուկրաինայի ընթացիկ եկամուտների 50 տոկոսը ռեսուրսների արդյունահանումից, ինչպես նաև «երրորդ կողմերին տրված [ռեսուրսների արդյունահանման] բոլոր նոր արտոնագրերի արժեքի 50 տոկոսը»: Նման եկամուտների նկատմամբ «կալանք կդրվի» հօգուտ Միացյալ Նահանգների։ «Այս կետը նշանակում է «նախ մեզ վճարե՛ք, հետո կերակրե՛ք ձեր երեխաներին», - պարբերականի հետ զրույցում հայտարարել է բանակցություններին մոտ կանգնած աղբյուրը։
Համաձայնագրում նշվում է, որ «հետագա բոլոր արտոնագրերի առնչությամբ արտահանման համար պիտանի օգտակար հանածոների վերաբերյալ» Միացյալ Նահանգները գնման արտոնյալ իրավունք կունենա:
The Telegraph-ը նշում է, որ ուկրաինական ռեսուրսներին Միացյալ Նահագների հասանելիություն տրամադրելու գաղափարը հենց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին է առաջարկել։ Նա, ըստ պարբերականի՝ ենթադրում էր, որ ամերիկյան ընկերությունները կսկսեն իրենց գործունեությունը Ուկրաինայում՝ «ծուղակ» ստեղծելով Վլադիմիր Պուտինի համար, ինչը նրան կխանգարի կրկին հարձակվել Ուկրաինայի վրա։ Դա հիմնված է, մասնավորապես, այն փաստի վրա, որ որոշ օգտակար հանածոների հանքավայրեր գտնվում են երկրի արևելյան ճակատային գծի մատույցներում կամ Ռուսաստանի բռնազավթած տարածքներում։
«Նա, ըստ ամենայնի, չէր սպասում, որ իր առջև կդրվեն այն պայմանները, որոնք սովորաբար դնում են պատերազմում պարտված ագրեսոր պետությունների ուսերին։ Դրանք ավելի վատն են, քան Գերմանիայի և Ճապոնիայի նկատմամբ 1945 թվականին նրանց պարտությունից հետո կիրառված ֆինանսական պատժամիջոցները։ Եթե նախագիծը [համաձայնագիրն] ընդունվեն, Թրամփի պահանջները կկազմեն Ուկրաինայի ՀՆԱ-ի ավելի մեծ մասնաբաժինը, քան Գերմանիային Վերսալի պայմանագրով սահմանված ռեպարացիոն հատուցումները»,- նշում է The Telegraph-ը։





























