Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Փարիզում Ուկրաինայի հարցով արտակարգ գագաթնաժողովից հետո հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կմեկնի Միացյալ Նահանգներ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկելու «երկարաժամկետ խաղաղության հիմնական տարրերը», հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Սթարմերը ասել է, որ առաջիկա օրերին կխոսի նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, և սպասվում է, որ դրանից հետո եվրոպացի առաջնորդները նոր հանդիպում կանցկացնեն։
Երկուշաբթի Փարիզի գագաթնաժողովից հետո որոշումներ չեն հայտարարվել: Եվրոպացի առաջնորդները հավաքվել են քննարկելու, թե ինչ պետք է անեն Թրամփի վարչակազմի՝ առանց Եվրոպայի մասնակցության Մոսկվայի հետ բանակցություններ վարելու ծրագրի վերաբերյալ։
«Մենք դեռ գտնվում ենք գործընթացի շատ վաղ փուլում», - ասաց Սթարմերը լրագրողներին:
Նա ընդգծել է, որ ցանկացած խաղաղ համաձայնագիր պետք է երաշխավորվի ԱՄՆ-ի կողմից։
«ԱՄՆ-ի անվտանգության երաշխիքները Ռուսաստանին Ուկրաինային կրկին հարձակվելուց հետ պահելու միակ արդյունավետ միջոցն են»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։





























