«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում, մի քանիօրյա դանդաղ արժեւորումից հետո, ամերիկյան դոլարի փոխարժեքը հատեց 383-ի սահմանը: Այսօր` դեկտեմբերի 21-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 383.01 դրամ, երելվա համեմատ թանկանալով 0.13 %-ով:

Բորսայում վաճառվել է 5.5 մլն դոլար:

Բորսայում դոլարի փոխարժեքի աճը անդրադարձել է նաեւ կանխիկ շուկայի փոխարժեքների վրա: Փոխանակման կետերը դոլարի առքի փոխարժեքը բարձրացրել են մինչեւ 382 դրամ, վաճառքն իրականացվում է 384 կամ 385 դրամով: