Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գեներալ Չառլզ Բրաունին մեր երկրին ավելի քան 40 տարվա ծառայության համար, այդ թվում՝ որպես մեր Միավորված շտաբի պետի ղեկավար։ Այս մասին սոցցանցերում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Պատիվ ունեմ հայտարարել, որ ներկայացնում եմ ՌՕՈւ գեներալ-լեյտենանտ Դեն Քեյնին Միավորված շտաբի պետի պաշտոնում: Գեներալ Քեյնը փորձառու օդաչու է, ազգային անվտանգության փորձագետ, հաջողակ ձեռներեց եւ «զինվորական»՝ հատուկ գործողությունների զգալի փորձով:

Իմ առաջին ժամկետի ընթացքում նա մեծ դեր է ունեցել «ԻՊ»-ի խալիֆայության լիակատար ոչնչացման գործում: Դա արվել է ռեկորդային ժամանակում, մի քանի շաբաթվա ընթացքում։ «Շատ, այսպես կոչված, ռազմական «հանճարներ» ասում էին, որ տարիներ կպահանջվեն «ԻՊ»-ին հաղթելու համար»,- գրել է նա։