«Общественное» պարբերականը, հղում կատարելով նախագահի աշխատակազմի աղբյուրին, գրել է, որ հազվագյուտ հողերի մետաղների մասին համաձայնագիրն այսօր չի ստորագրվի, տեղեկացրել է ուկրաինական տեղեկատվական «5-րդ ալիքը»։
«Դեռեւս առանց պատասխանի հարց կա, փաստաթուղը աշխատանքի կարիք ունի։
Այսօր նախագիծը չի արտացոլում գործընկերություն հարաբերություններում, այլ պարունակում է միայն Ուկրաինայի միակողմանի պարտավորություն»,- նշել է զրուցակիցը։





























