Թերթը գրում է, որ իր լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ ՊԵԿ-ի կողմից ստուգումներ են իրականացվել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եղբորը պատկանող «Նարեկ» ռեստորանա-հյուրանոցային համալիրում:
«Խոսքը Գյումրի-Երեւան մայրուղու վրա գտնվող համալիրի մասին է: Ըստ լուրերի՝ այնտեղ հայտնաբերվել են հարկային պարտավորություններից խուսափելու փաստեր: Մարզպետ Սահակյանը, սակայն, հերքեց: «Նման բան չկա, Նաիրին (նկատի ունի եղբորը) սաղ իրա կյանքը դրել է երկրի, պետության ժողովրդի համար»,-ասել է նա: Երեկ էլ Արագածոտնի մարզպետի եղբորը խախտումների մեջ է մեղադրել նաեւ Աժ «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը: Վերջինս վարչապետին ու փոխվարչապետին ուղղված նամակում Ս. Սահակյանի եղբորը մեղադրել է Արագածավանի թիվ 2 դպրոցի վերանորոգման աշխատանքներում խախտումներ թույլ տալու մեջ»,- գրում է «Ժողովուրդ»-ը:




























