ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր նախորդի վարչակազմի ժամանակ «Ջո Բայդենի ռեժիմը» իրեն ավելի շատ է հետապնդել, քան ամերիկացի գանգստեր և իտալական մաֆիայի ղեկավար Ալ Կապոնեն էր հալածվել 1930-ական թվականներին: Այս մասին երկրի ղեկավարն ասել է շաբաթ օրը Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։
«Մենք ունենք խոսքի ազատություն։ Մենք դա չունեինք, իսկ հիմա ունենք: Իրականում դա շատ դաժան ռեժիմ էր։ Գիտե՞ք, իմ նկատմամբ ավելի շատ հետաքննություններ են եղել, քան հանգուցյալ Ալֆոնսո Կապոնեի՝ աշխարհի ամենահայտնի մարդասպաններից մեկի, դեմ: Հայրս՝ Թրամփը վերևից նայում էր մորս ու հարցնում. «Գրողը տանի, ինչպե՞ս դա պատահեց իմ տղայի հետ», - նշել է նա։
«Ոչ, ես հետաքննության տակ եմ եղել շատ ավելի բարձր մակարդակով, քան Ալ Կապոնեն կամ մեկ ուրիշը, մեր երկրի ամբողջ պատմության ընթացքում։ Այս մարդիկ հիվանդ են։ Նրանք հիվանդ են։ Նրանք վատն են»,- ասել է նա։
«Ես վերջ դրեցի Ջո Բայդենի կողմից արդարադատության համակարգը որպես գործիք կիրառելուն։ Հենց եկա, ասացի, որ նույն զենքով նրան կխփեմ։ Բայց ես վերջ դրեցի նրա կողմից մեր կառավարությունը զենքի վերածմանը և Արդարադատության նախարարությունից հեռացրեցի նրա ընտրած ձախ մարքսիստ դատախազներին: «Ես այնքան երջանիկ էի դա անելիս», - հավելել է ԱՄՆ նախագահը:





























