ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր արգենտինացի գործընկեր Խավիեր Միլեյին հրավիրել է առաջիկա ամիսներին հանդիպել Սպիտակ տանը։ Այս մասին հայտնել է Արգենտինայի ղեկավարի վարչակազմը Վաշինգտոնում Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովի շրջանակում կայացած հանդիպման արդյունքներով։
Մամուլի ծառայության հաղորդմամբ, զրույցի ընթացքում առաջնորդները նշել են նաև «երկու երկրների համատեղ աշխատանքի հնարավորության կարևորությունը»։
Միլեյը, որը նախագահի պաշտոնը ստանձնել է 2023 թվականի դեկտեմբերի 10-ին, բազմիցս ասել է, որ Արգենտինայի առաջնահերթ գործընկերներ է համարում լիբերալ ժողովրդավարությունները և արևմտյան երկրները, հատկապես ԱՄՆ-ն ու Իսրայելը։ Արգենտինայի առաջնորդը նաև հայտարարել է, որ ցանկանում է ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրել Վաշինգտոնի հետ։ Պաշտոնը ստանձնելուց հետո Միլեյն ինն անգամ այցելել է ԱՄՆ, սակայն նրա այցերից ոչ մեկը պետական չի եղել։





























