Թուրքիայի բնակիչ Ալի Բոզօղլանի տունը փլուզվել է երկրաշարժից, դրանից հետո տղամարդը տեղափոխվել է քարանձավ, գրել է թուրքական Duvar թերթը։
Բոզօղլանն ու նրա ընտանիքը չեն տուժել 2023թ. փետրվարին տեղի ունեցած հզոր երկրաշարժի ժամանակ։ Սակայն տարերային աղետը, որն ավերել է տղամարդու տունը, նրան վախեցրել է հետագա հնարավոր հետցնցումներից: Ուստի, նա մերժել է նոր տանը եւ հատուկ կոնտեյներով ապրելու բոլոր տարբերակները եւ որոշել տեղափոխվել, իր կարծիքով, անվտանգ քարանձավ։
Տղամարդու խոսքով՝ չնայած որոշ կենցաղային անհարմարություններին, քարանձավում ապրելը անվտանգ է եւ հարմարավետ։





























