Ալլա Պուգաչովան եւ Մաքսիմ Գալկինը որոշել են հարսանիք կազմակերպել 10 տարվա համատեղ կյանքից հետո:
Այդ մասին «Կոմսոմոլսկայա պրավդային» հայտնել են նրանց ընկերները: Հարսանիքը տեղի կունենա Մոսկվայում դեկտեմբերի 24-ին` կաթոլիկ Սուրբ ծննդյան օրվա նախօրեին:
Հրատարակչությունը հիշեցնում է, որ Գալկինի եւ Պուգաչովայի համատեղ կյանքի 10-ամյակը նշվել է նոյեմբերի 15-ին: Պուգաչովան մշտապես ասել է, որ «լինել տղամարդու ետեւում, ոչ թե ամուսնացած», եւ որ ինքը հիասթափվել է ամուսնության ինստիտուտից:
Հանդիսությանը հրավիրվել են միայն ընկերները եւ մտերիմ բարեկամները: Դրանց շարքում են Բույնովը, Յուդաշկինը եւ այլոք:




























