Հայաստանում հեռուստատեսության ստեղծման 55-ամյակին եւ ռադիոյի ստեղծման 85-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակում, Հայաստան կժամանեն աշխարհահռչակ երաժիշտներ Սթիվի Ուանդերն ու Դեմիս Ռուսոսը: Այս մասին, այսօր` դեկտեմբերի 22-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանը, նշելով, որ նրանք Երեւանում կլինեն երկու օրից:
Ամիրյանի խոսքով, կազմակերպված տոնական միջոցառումներին կմասնակցեն Հայաաստանի եւ այլ երկրների 160 արտիստներ: «Միջոցառումների խորհրդանիշ է ընտրվել բյուրեղը, որը խորհրդանշում է մաքրություն եւ փայլ: Կկատարվեն հայկական եւ համաշխարհային հիթեր, նոր երգեր»,-ասել է նա:




























