Իսպանացի մոդելը փորձել է Իտալիա կոկաին անցկացնել` այն թաքցնելով կրծկալում եւ իր մարմնի այլ ինտիմ տեղերում: Մաքսավորների ուշադրությունն անմիջապես գրավել են բրազիլական Սան-Պաուլուից Հռոմ ժամանած գեղեցկուհու անսովոր շքեղ բարեմասնությունները:
Նրանք զրույց են սկսել մոդելի հետ` հարցերի տարափ տեղալով, իսկ վերջինս խճճվել է` կասկածի տեղիք տալով: Իսպանուհուն խուզարկել են եւ հայտնաբերել կոկաինի փաթեթներ, հաղորդում է La Repubblica-ն:
Գաղտնարաններից մեկը եղել է կրծկալի մեջ, մյուսը հետույքի մոտ: Թմրանյութի ընդհանուր քաշը կազմել է 2,5 կգ:




























