Պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBC աշխարհի չեմպիոն, 34-ամյա միջինքաշային Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը նախկին ընկերուհու վրա հարձակվելու համար դատապարտվել է վեց ամսվա ազատազրկման պայմանական:
Բռնցքամարտիկը հունվարի 6-ից 90 օր կանցկացնի Clark County շրջանի բանտում, որտեղ պատիժն են կրում Լաս Վեգասի տարածքում հանցագործություն կատարած եւ մինչեւ 364 օրվա ազատազրկման դատապարտված քաղաքացիները: Այնուհետեւ նա երեք ամիս պայմանական պատժաչափ կկրի:
Մեյվեզերն արդեն մենամարտ էր նախատեսել մայիսի 5-ին, սակայն, ամենայն հավանականությամբ, այն կհետաձգվի, հաղորդում է allboxing.ru-ն:




























