«Գազպրոմը» շուտով կարող է դառնալ Մյունխենի Բավարիայի հովանավորը: Süddeutschen Zeitung-ը գրում է, որ ռուսական ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը Գերմանիայում բանակցություններ է վարել Բավարիայի գլխավոր տնօրեն Կարլ-Հայնց Ռումենիգեի հետ եւ ակումբի տնօրենների խորհրդի նախագահ Ուլի Հենեսի հետ:
Կողմերը քննարկել են հնարավոր համագործակցությունը: «Գազպրոմը» 2007-ից Շալկեի գլխավոր հովանավորն է: Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2017-ը, հաղորդում է Sportbox-ը:




























