Չեխիայում տարվա լավագույն մարզիկի կոչմանն արժանացել է Ուիմբլդոն-2011-ի կանանց հաղթող Պետրա Կվիտովան: 21-ամյա մարզուհին արդեն ճանաչվել էր WTA-ի այս տարվա լավագույն թենիսիստուհի` համաշխարհային դասակարգման 34-րդ տեղից բարձրանալով երկրորդ տեղ:

Չեխիայի լավագույն մարզիկների եռյակում են նաեւ մաունթինբայքի (լեռնային հեծանվաարշավ) աշխարհի չեմպիոն Յարոսլավ Կուլհավան եւ չմշկավազքի աշխարհի չեմպիոն եւ մրցանակակիր Մարտինա Սաբլիկովան:

Տարվա թիմ է ճանաչվել թենիսի կանանց Չեխիայի հավաքականը, որը նվաճեց Ֆեդերացիայի գավաթը` աշխարհի ոչ պաշտոնական թիմային չեմպիոնի տիտղոսը: