Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը խոստովանել է, որ չի կարողացել հանգիստ հետևել, թե ինչպես է Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը սկանդալ սարքում Վլադիմիր Զելենսկու գլխին։
«Ես երկու անգամ անջատեցի հեռարձակումը, քանի որ չկարողացա դիմանալ, թե ինչպես էին նրանք վարվում Ուկրաինայի նախագահի հետ»,- Caren Miosga թոք-շոուի եթերում ասել է Բերբոքը։
Թրամփի և Զելենսկու միջև հակամարտությունը, ըստ նրա, անհրաժեշտ է դարձնում Ուկրաինային երեք միլիարդ եվրոյի ռազմական օգնություն անհապաղ հատկացումը, որը Գերմանիան հաստատել է, բայց դեռ չի ֆինանսավորել։
«Մենք պետք է շտապ բարեփոխենք «պարտքի արգելակը»։ Գերմանիան վերջապես պետք է որոշի, թե ինչի է պատրաստ: Այդ երեք միլիարդը պետք է անհապաղ փոխանցվի Ուկրաինային», -ըստ Bild-ի՝ կանցլեր Օլաֆ Շոլցին է դիմել Բերբոքը։





























