Ամերիկացի ժողովրդի համբերությունն անսահման չէ, նրանց դրամապանակներն անհուն չեն, և մեր պաշարներն ու զինամթերքն անսպառ չեն։ Ըստ Axios-ի՝ դրա մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Մայք Ուոլցը։

«Ուրեմն հիմա խոսելու ժամանակն է»,- նշել է նա։

Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հավելել է, որ ճգնաժամը կարգավորելու նպտակով անցյալ ուրբաթ Օվալաձև աշխատասենյակում նախագահի հետ հրապարակային վեճից հետո Զելենսկին պետք է ներողություն խնդրի, հայտարարի օգտակար հանածոների մատակարարման պայմանագիր ստորագրելու իր պատրաստակամության մասին և Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններ սկսի։