Եկել է ժամանակը, որպեսզի որոշումների ընդունման գլոբալ մեխանիզմները հարմարվեն փոփոխվող համաշխարհային պայմաններին: Դրա մասին, ըստ տեղական լրատվամիջոցների, հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Աշխարհի բնակչության մեկ քառորդը կազմող մահմեդականները պետք է արդարացիորեն ներկայացված լինեն որոշումների ընդունման գործընթացներում: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունք ունեցող իսլամական երկրի ներկայությունն արդեն ոչ միայն պահանջմունք է, այլ կենսական անհրաժեշտություն։
Իբիրև Եվրոպայի անբաժանելի մաս՝ մենք Եվրամիությանն անդամակցելու գործընթացը համարում ենք մեր ռազմավարական առաջնահերթությունը: Անկեղծ կասեմ. եվրոպական անվտանգությունն անհնար է պատկերացնել առանց Թուրքիայի»,- նշել է նա։ Էրդողանի գնահատմամբ՝ Իսրայելի իշխանությունները կրակի հետ են խաղում՝ շարունակելով սադրանքները Ալ-Աքսա մզկիթի դեմ՝ Հորդանան գետի արևւմտյան ափը բռնակցելու կոչերի ֆոնին։
«Իսրայելը խաղաղություն չի գտնի այնքան ժամանակ, քանի դեռ 1967 թվականի սահմաններում չի ստեղծվել անկախ Պաղեստին պետություն՝ պահպանված տարածքային ամբողջականությամբ։




























