Թերթը գրում է, որ իր տեղեկություններով` Արթուր Բաղդասարյանը ավանդների վերադարձից հետո երկրորդ մեծ սոցիալական կամպանիան է պատրաստվում սկսել:
«Խոսքը համատիրությունների պարտքերի մասին է: Նրա հանդիպումների ժամանակ մարդիկ բողոքում են, որ համատիրություններին մեծ գումարներ են պարտք, որոնք չեն կարողանում վճարել: Նա հանձնարարել է իր աշխատողներին ուսումնասիրել համատիրություններին վերաբերող օրենսդրությունը եւ գտնել մարդկանց այդ պարտքերից ազատելու օրինական ճանապարհը»,-գրում է «Հրապարակ»-ը:



























