Թերթը գրում է, որ  ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը երեկ իր մոտ է հրավիրել ԱԺ բոլոր վարչության պետերին եւ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանին: «Ժողովրդի» տեղեկություններով` նա մեծ «ռազբորկա» է արել` փորձելով հասկանալ, թե որտեղից են մամուլում հայտնվում ԱԺ-ին վերաբերող տեղեկությունները:

«Ըստ մեր աղբյուրների` առանց կոնկրետացումների, Սամվել Նիկոյանը հայտարարել է, որ դա, ինչպես նաեւ միջանցքներում քչփչալը, դիտում է սաբոտաժ, որն անողները կպատժվեն:

«ԱԺ նախագահը հայտարարել է նաեւ, որ ինքը եւս աղբյուրներ ունի եը տեղյակ է, թե ինչ խողովակներով է ինֆորմացիան տեղ հասնում: Ինչ վերաբերում է նրա եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի բոլորին հայտնի ոչ լավ հարաբերություններին, ապա նշվում է, որ Գեղամ Ղարիբջանյանն ակտիվ աշխատում է դիվանագիտական, ի մասնավորի` դեսպանական աշխատանքին վերադառնալու ուղղությամբ»,- գրում է «Ժողովուրդ»-ը: