Ռուսաստանի Դաշնության եւ ԵԱՏՄ-ի հետ փոխգործակցությունը Հայաստանի տնտեսական զարգացման եւ սոցիալ-տնտեսական կայունության առանցքային գործոններից է։ Այս մասին 24NEWS-ի հարցազրույցում ասել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Դեսպանը կրկին հիշեցրել է, որ Հայաստանի մասնակցությունը ԵՄ-ին եւ ԵԱՏՄ-ին միաժամանակ անհնար է, եւ սա ոչ թե Ռուսաստանի, այլ օբյեկտիվ իրականության հարց է։ «Հայաստանը ԵԱՏՄ անդամ է եւ շահառու։ Այս մասին է վկայում առեւտրատնտեսական շրջանառության վիճակագրությունը։ Թե ինչ կլինի ԵՄ-ում՝ հարց է։ Առայժմ ԵՄ-ի հետ շրջանառության դինամիկան բացասական է, եւ գաղտնիք չէ, որ ԵՄշատ լուրջ խնդիրների առաջ է կանգնած, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների պատճառով»,- նշել է դեսպանը։

Միաժամանակ դիվանագետն ավելացրել է, որ դժվար է գնահատել հեռանկարները։ ԵԱՏՄ-ը զարգացող կառույց է, որտեղ յուրաքանչյուր պետություն ինքնիշխան մասնակից է, այսինքն՝ ոչինչ չի որոշվում առանց բոլորի ձայնի մասնակցության։ ԵՄ-ը սահմանել է խիստ չափանիշներ եւ կանոններ, որոնք ընդգրկում են կյանքի բոլոր ոլորտները, եւ անդամակցումը ենթադրում է դրանց ընդունում՝ առանց ԵՄ մուտքի երաշխիքներ ունենալու։ Մանավանդ որ արժեքների պարագան այժմ մեծ հարց է»,- նշել է դեսպանը։