Եվրոպայի հայերի համագումարը ողջունել է փաստը, որ Ֆրանսիայի Ազգային ԺՈղովը ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունել է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:
«Երախտագիտություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր ջանքեր չեն խնայել օրինագծի հաստատման համար: Մենք արդարության հաղթանակ ենք համարում Ֆրանսիայի Ազգային Ժողովի այս վճռական քայլը, որ պատիվ է բերում Ֆրանսիային, որպես մարդու իրավունքների պաշտպան երկրի: Օրինագծի ընդունումը կարեւոր առաջընթաց ենք համարում հայ ժողովրդի իրավունքների վերականգնմանը միտված ջանքերի համատեքստում»,- սված է հայտարարության մեջ:
Նշենք, որ Ֆրանսիայի Ազգային Ժողովը դեկտեմբերի 22-ի նիստում, ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրենքը, ցեղասպանության փաստն ժխտելու դեպքում, նախատեսում է 1 տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան Ֆրանսիայի դեմ 8 կետից բաղկացած պատժամիջոցներ է սահմանելու։



























