ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք «երկրից փողերը հանում էր այնպես, կարծես երեխայից կոնֆետ էր վերցնում»։
Նա այսպես է մեկնաբանել հաղորդավարի դիտողությունը, որը նշել է, որ փետրվարի 28-ին Օվալաձև աշխատասենյակում կայացած բանակցությունների ժամանակ Ուկրաինայի նախագահին բավականին կոշտ են վերաբերվել։
«Այդպիսի վերաբերմունքով դա այնքան հեշտ էր (ԱՄՆ-ից փող վերցնելը-խմբ.): Եվ ես չեմ կարծում, որ նա շնորհակալ էր։ Իսկ մենք նրան տվել ենք, իմ կարծիքով, 350 միլիարդ դոլար։ Եվրոպան ուղարկել է 100 միլիարդ դոլար»,- ասել է Թրամփը։
Նա նաև կրկնել է, որ եթե այն ժամանակ ԱՄՆ նախագահն ինքը լիներ, Ուկրաինայում պատերազմը երբեք չէր սկսվի։





























