ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ինքը Ռուսաստանի նկատմամբ ավելի կոշտ է եղել, քան մյուսները, բայց լավ հարաբերություններ ունի իր ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։
«Կարծում եմ՝ ես շատ կոշտ էի Ռուսաստանի նկատմամբ, ավելի կոշտ, քան որևէ մեկը... Ես էի, որ կանգնեցրեցի ռուսաստանյան գազատարը։ Բայդենը եկավ և հավանություն տվեց դրան։
Ես պատժամիջոցներ սահմանեցի Ռուսաստանի նկատմամբ, Javelin-ներ ուղարկեցի Ռուսաստանի դեմ», - ասել է Թրամփը:
Ըստ ԱՄՆ նախագահի, առաջին մարդը, որը կհաստատի իր պնդումը հենց ՌԴ նախագահն է։
Թրամփը հավելել է, որ իր նախորդը՝ Ջո Բայդենը, կոշտ չէր։
«Նա թույլ, խեղճ մարդ էր»,- ասել է նա։





























