Հայտնի են դատավորների անունները, որոնք վարելու են «նորվեգական հրաձիգ», ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի գործը: Նրանք են Վենկե Էլիզաբեթ Արնտցենն ու Արնե Լյունգը:

Բրեյվիկի գործով առաջին նիստը նախանշված է ապրիլի 16-ին: Ենթադրվում է, որ բուն դատավարությունը կտեւի մոտ 10 շաբաթ: Այն անցկացվելու է անմիջապես շրջանային դատարանի շենքում: Դատարանը տեղավորում է միայն 200 մարդու, բայց դահլիճից ուղիղ հեռարձակում է իրականացվելու, հաղորդում է NRK հեռուստաընկերությունը:

Նշենք, որ նոյեմբերի վերջին հոգեբույժները Բրեյվիկին անմեղսունակ էին ճանաչել եւ հայտարարել, թե նա հարկադիր բուժման կարիք ունի: Դատավորները պետք է Բրեյվիկին բանտ կամ հիվանդանոց ուղարկեն: Շատ փորձագետներ հակված են նրան, որ Բրեյվիկին կարող են դատել հանցանքի ծանրության պատճառով, անկախ հոգեբույժների եզրակացությունից:

Օսլոյում կառավարական շենքի մոտ եւ Ուտոյա կղզում կրկնակի ահաբեկչության արդյունքում զոհվել էր 77 մարդ: Բրեյվիկը առաջին հարցաքննության ընթացքում խոստովանել էր իր արարքը, սակայն իրեն մեղավոր չի համարում: