Ասիական ավիաընկերությունները, զգուշանալով ինքնաթիռներում բռնկումներից, խստացրել են փավերբանկերի տեղափոխման կանոնները: Այս մասին հայտնել է New York Times-ը (NYT):
Մի շարք միջադեպերից, այդ թվում՝ հարավկորեական Air Busan ավիաընկերության ինքնաթիռում բռնկված հրդեհից հետո փոփոխություններ են կատարվել արտաքին կուտակիչների տեղափոխման կանոններում։ Մարտի 1-ից հարավկորեական ավիաընկերությունները ուղեւորներին պարտավորեցրել են լիցքավորիչները ձեռքի տակ պահել եւ դրանք չտեղավորել վերին բեռնախցիկներում։
Թայվանի EVA Air եւ China Airlines ավիաընկերությունները նույնիսկ ավելի հեռուն են գնացել եւ ամբողջությամբ արգելել են փավերբանկերի օգտագործումն իրենց ինքնաթիռներում՝ թույլ տալով դրանք տեղափոխել ձեռքի ուղեբեռում: Նման միջոցներ են ձեռնարկել Thai Airways-ը, Singapore Airlines-ը եւ Scoot-ը։ Այս միջոցառումներն ուղղված են հրդեհի վտանգի նվազեցմանը, թեեւ այդ հարցի վերաբերյալ միջազգային ավիացիոն ստանդարտներ դեռ չեն մշակվել։
Նշվել է, որ շարժական սարքերում եւ շարժական լիցքավորիչներում օգտագործվող լիթիում-իոնային կուտակիչները ենթակա են գերտաքացման, պայթյունի կամ հրդեհի, եթե դրանք վնասվում են կամ այլ թերություններ ունեն:
ԱՄՆ քաղաքացիական դաշնային ավիացիոն վարչության (FAA) տվյալներով՝ 2024թ. ամերիկյան ավիաընկերություններում 84 միջադեպ է տեղի ունեցել, որոնք առաջացել են փավերաբանկերի պատճառով։ Փորձագետները խորհուրդ են տալիս ձեռք բերել օրիգինալ արտաքին կուտակիչներ վստահելի արտադրողներից եւ խստորեն հետեւել ավիաընկերությունների կանոններին՝ հնարավոր պատահարներից խուսափելու համար:





























