Թուրքիայում մի քանի անկախ լրատվամիջոցներ կարող են փակվել, երբ Google-ի կատարած ալգորիթմերում փոփոխությունները հանգեցրել են ընթերցողների տրաֆիկի զգալի նվազմանը, ըստ Reuters-ի՝ ասված է թուրքական լրատվամիջոցների համատեղ հայտարարության մեջ:

Նրանք հայտարարել են, որ հունվարի վերջից Google-ի ալգորիթմերում փոփոխությունները հանգեցրել են իրենց կայքերի ընթերցողների տրաֆիկի ճնշող մեծամասնության կորստի, որը նախկինում ուղղորդվել է Google-ի «Discover» և «News»  գործիքների միջոցով, և ֆինանսական վնաս է հասցրել նրանց:

Անկախ լրատվական կայքերը, ներառյալ T24-ը, Medyascope-ը, Dickens-ը և Birgun-ը հայտարարել են, որ Google-ի փոփոխությունները հանգեցրել են հանրային հասանելիությունը նորությունների արգելափակմանը, հավելելով, որ իրենք իրավական միջոցներ կձեռնարկեն:

«Որպես Թուրքիայում գործող անկախ մեդիա կազմակերպություններ՝ հայտարարում ենք, որ պաշտպանելու ենք մեր կորպորատիվ իրավունքները, մեր աշխատակիցների աշխատանքը և Google-ի գործողությունների արդյունքում գողացված մեր ընթերցողների աջակցությունը բոլոր հարթակներում»,- հայտարարել են անկախ լրատվամիջոցները։

Լրատվամիջոցները հայտնել են, որ իրենք կապ կհաստատեն տեղական և միջազգային իրավական մարմինների, մասնավորապես՝ Թուրքիայի հակամենաշնորհային մարմնի հետ։

Google-ի ներկայացուցիչը, որը խնդրել է չհրապարակել իր անունը, Reuters-ին հայտնել է, որ փոփոխությունները չեն ազդել առանձին կայքերի վրա և նպատակաուղղված են ընդհանուր որոնման համակարգի բարելավմանը:

«Մենք չենք շահարկում և երբեք չենք շահարկի որոնման արդյունքները, փոփոխել մեր արտադրանքը կամ կիրառել մեր քաղաքականությունը՝ խթանելու կամ խտրականության ենթարկելու որևէ կոնկրետ տեսակետ», - ասել է ընկերության ներկայացուցիչը:

2024 թվականին «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպության մամուլի ազատության ինդեքսում Թուրքիան 180 երկրների մեջ զբաղեցրել է 158-րդ հորիզոնականը։

Ըստ զեկույցի, քանի  որ թուրքական լրատվամիջոցների մոտ 90%-ը կառավարության ազդեցության տակ լինելով, թուրքերը վերջին ժամանակներս հակված են հետևելու  քննադատական դիրքորոշում ունեցող ​​կամ անկախ լրատվամիջոցների՝ ներքին լուրեր ստանալու մղումով:

Թուրքիայում անկախ լրատվամիջոցները մեծապես կախված են Google-ից ստացված եկամուներից, քանի որ մասնավոր ընկերությունները դժկամությամ են գովազդ զետեղում անկախ կայքերում:

Չորեքշաբթի Gazete Duvar-ը հայտարարեց փակման մասին՝ վկայակոչելով Google-ի ալգորիթմերում փոփոխությունների և գնաճային տնտեսական պայմանների պատճառով եկամուտների անկումը: