Հարյուրավոր ակտիվիստներ մասնակցել են Թել Ավիվում Կիրիայի ՊՆ կենտրոնատեղիի շուրջ վազքին՝ պահանջելով վերադարձնել պատանդներին, որոնք պահվում են Գազայի հատվածում, տեղեկացրել է Times of Israel-ը։
Վազքերն իրականացվում են ամեն օր՝ անցած շաբաթ օրվա երեկոյան շենքի շուրջ բողոքի ճամբարի ստեղծման պահից։
Այսօր ակցիայի մասնակիցներն ավելի շատ էին, քան նախորդ օրերին։
Մասնակիցները կրում են մարզաշապիկներ՝ պատանդներին տուն վերադարձնելու կոչով եւ պաստառներ՝ գերիների նկարներով, որոնք պահվում են Գազայի հատվածում։





























