Ռուս գործարար Դմիտրի Ռիբոլովեւը գնել է «Մոնակո» ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերի 66,67 տոկոսը:
Նրա ղեկավարած Monaco Sport Invest (MSI) ընկերությունը պարտավորվում է պայմանագրի համաձայն ակումբում ներդնել 100 եվրոյից ոչ պակաս` մոտակա չորս տարիների ընթացքում: Այդ գումարի ծավալը անհրաժեշտության դեպքում կարող է աճել, հաղորդում է Agence France-Presse-ը:
Բացի այդ, Ռիբոլովեւը կղեկավարի ակումբի տնօրենների խորհուրդը: Նրա հետ մեկտեղ խորհրդի կազմում կընդգրկվեն MSI-ի եւս հինգ ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ակումբի մնացած 33,3 տոկոս բաժնետոմսերը կառավարող ընկերության երեք ներկայացուցիչներ:
Ֆրանսիական ֆուտբոլային լիգաներում խաղացող «Մոնակո» ֆուտբոլային ակումբը Ֆրանսիայի յոթակի չեմպիոն է եւ այդ երկրի գավաթի հնգակի դափնեկիր: Բայց վերջին ժամանակներս ակումբը զգալիորեն զիջել է դիրքերը. Ֆրանսիայի առաջնությունում այն ներկա պահին մրցաշարային աղյուսակում վերջին տեղն է զբաղեցնում:
Դմիտրի Ռիբոլովեւը Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից է: 1996թ.-ից նա «Ուրալկալիա»-ի բաժնետոմսերի փաթեթի սեփականատերն էր, սակայն 2010թ. վաճառել է այդ ակտիվը: 2011թ. Forbes ամսագիրը գործարարի ունեցվածքը գնահատել էր 9,5 մլրդ դոլար եւ նրան աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակի 96-րդ տեղում դասել, գրում է Lenta.ru-ն:



























