Այսօր` դեկտեմբերի 24-ին, ժամը 08.30-ի դրությամբ, հանրապետությունում բոլոր միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները բաց են երթեւեկության համար: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Տրանսպորտի նախարարությունից:
Հիշեցնենք, որ այսօր Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի 35-րդ կիլոմետրում պայթեցման աշխատանքների իրականացման պատճառով, հիշյալ տեղամասը փակ է լինելու երթեւեկության համար: Տրանսպորտային միջոցների երթեւեկությունը կազմակերպվելու է շրջանցիկ Դսեղ-Մարց ճանապարհով:




























