Տեղեկացված աղբյուրները Al Arabiya-ին տեղեկացրել են, որ սպանվել են նաեւ ՀԱՄԱՍ-ի հինգ բարձրաստիճան առաջնորդներ եւ պաշտոնյաներ։

Մասնավորապես, զոհվել է Գազայի ներքին գործերի փոխնախարար Մահմուդ Աբու Վաթֆան, ինչպես նաեւ ներքին գործողությունների ղեկավար Բահջաթ Հասան Աբու-Սուլթանը։

Բացի այդ, սպանվել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի անդամ Աբու Օբեյդա ալ-Ջամասին։ Հաստատվել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի կառավարական կոմիտեի ղեկավար Իսամ ադ-Դաալիսի սպանությունը։

Սպանվել է նաեւ Ահմեդ Օմար Ալ-Հաթան՝ արդարադատության փոխնախարարը կառավարական կոմիտեում, որը գլխավորում է ՀԱՄԱՍ-ը։