ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամեդ բեն Զայիդ Ալ Նահյանի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, հայտնել են Կրմելից: 

Ռուսական կողմը երախտագիտություն է հայտնել ԱՄԷ-ին՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կալանավորների փոխանակման գործընթացում կողմից ցուցաբերած ակտիվ միջնորդական աջակցության համար։

Երկրների առաջնորդները քննարկել են ուկրաինական հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու և Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղիներ գտնելու նպատակով ռուս-ամերիկյան երկխոսության ներկա զարգացումը։ Մուհամմեդ Ալ Նահյանը աջակցություն է հայտնել Ռուսաստանի և ԱՄՆ-ի ձեռնարկած ջանքերին և, մասնավորապես, ողջունել է այսօր Էր Ռիադում երկու երկրների փորձագիտական ​​խմբերի խորհրդակցությունները։

Կողմերը պայմանավորվել են սերտ համակարգում պահպանել ՕՊԵԿ Պլյուս ձևաչափում։