Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մաքսատուրքեր կսահմանի Վենեսուելայի վրա բազմաթիվ պատճառներով, ներառյալ այն փաստը, որ «Վենեսուելան միտումնավոր և խարդախությամբ տասնյակ հազարավոր բարձրաստիճան և այլ հանցագործների քողարկված կերպով տեղափոխել է Միացյալ Նահանգներ»:
«Միացյալ Նահանգներ ուղարկած հանցախմբերի թվում Tren de Aragua-ն է, որը հայտարարվել է «ահաբեկչական կազմակերպություն»: Մենք նրանց Վենեսուելա վերադարձնելու գործընթացում ենք։ Բացի դրանից, Վենեսուելան շատ թշնամաբար է տրամադրված Միացյալ Նահանգների և այն ազատությունների նկատմամբ, որոնք մենք պաշտպանում ենք: Հետևաբար, ցանկացած երկիր, որը Վենեսուելայից նավթ և/կամ գազ է գնում, ստիպված կլինի ԱՄՆ-ին 25% մաքսատուրք վճարել մեր երկրի հետ ցանկացած առևտրի համար։
Տուրքը կներդրվի ապրիլի 2-ից։




























