Շվեդիայի մոտ 170 հազար բնակիչ մնացել են առանց էլեկտրականության «Դամգար» փոթորիկի հետեւանքով: Քամու արագությունը կազմել է վայրկյանում 41 մետր:
Իշխանությունները իրավիճակն անվանում են «աղետալի»: Ոստիկանությունը կոչ է անում բնակչությանը հատկապես զգույշ լինել տրանսպորտից օգտվելու ժամանակ: Զոհերի մասին տեղեկություններ չկան:
Հունվարի 26-ին` Սուրբ ծննդի երկրորդ օրը, բազմաթիվ շվեդների համար տուն վերադառնալու ժամանակահատվածն է: Կաթվածահար է եղել երկաթուղային տրանսպորտը, մարդիկ ստիպված են եղել գիշերել վագոններում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ նորվեգական լրատվամիջոցները հաղորդել էին, որ երկրի հարավ-արեւմտյան շրջանում ավելի քան 100 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության հունվարի 26-ի գիշերը: Նորվեգիայում հայտարարում են, որ դա ամենախոշոր փոթորիկն էր վերջին 30 տարվա ընթացքում:




























