Չորեքշաբթի առավոտյան նավթի գինը բարձրացել է՝ կապված անցյալ շաբաթ ԱՄՆ-ում վառելիքի այս տեսակի պաշարների կտրուկ նվազման ազդանշանների հետ։

Brent մակնիշի նավթի մայիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,17 դոլարով (0,23 տոկոս)՝ հասնելով 73,19 դոլարի մեկ բարելի դիմաց։ Երեքշաբթի Brent-ը թանկացել է 2 սենթով՝ հասնելով 73 դոլարի մեկ բարելի դիմաց։

WTI-ի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX բորսայի էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 0,19 դոլարով (0,28 տոկոս)՝ հասնելով 69,19 դոլարի մեկ բարելի դիմաց։ Նախորդ աճուրդների ընթացքում պայմանագիրը նվազել է 11 սենթով՝ հասնելով 69 դոլարի մեկ բարելի դիմաց։