Եմենում ԱՄՆ ռազմական գործողությունը, որն ուղղված է հութիների ապստամբական «Անսար Ալլահ» շարժման դեմ, խորացնում է հումանիտար ճգնաժամը երկրում, որտեղ միլիոնավոր մարդիկ արդեն տառապում են սննդի պակասից եւ փլուզվող ենթակառուցվածքներից: Այս մասին գրել է The Washington Post թերթը։

Պարբերականի տվյալներով՝ Եմենում քաղաքացիական օբյեկտների մեծ մասը, այդ թվում՝ դպրոցներն ու հիվանդանոցները, ոչնչացվել են ամերիկա-բրիտանական կոալիցիայի նախորդ հարձակումների ժամանակ։ Տնտեսական ճգնաժամը եւ ազգային արժույթի արժեզրկումը շատ եմենցիների համար անհասանելի են դարձրել սնունդը, ջուրը եւ բժշկական օգնությունը. 17 միլիոն մարդ՝ երկրի բնակչության գրեթե կեսը, բախվել է սովի, նշել է թերթը։

Մարտի 15-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է հութիների դեմ, որոնք վերահսկում են Եմենի տարածքի մոտ մեկ երրորդը, ռազմական գործողություն սկսելու մասին։ Թրամփն այս որոշումը բացատրել է Կարմիր ծովում եւ Ադենի ծոցում առեւտրային նավերի վրա հութիների հարձակումներով։ Գործողությանը մասնակցում է ավիակիր հարվածային խումբը, որը գլխավորում է «Հարի Թրումեն» ավիակիր որը տեղակայված է Կարմիր ծովում։ Այն պարբերաբար հարձակվում է Եմենի տարածքների վրա, որոնք վերահսկվում են «Անսար Ալլահ» շարժման կողմից։