Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լոքե Ռասմուսենը ողջունել է Գրենլանդիա նախատեսվող այցը չեղարկելու ԱՄՆ որոշումը, գրել է Reuters-ը։
Ինչպես հայտնի է, մարտի 25-ին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնել էր, որ կմիանա կնոջը՝ Ուշիին, որը մարտի 28-ին պետք է այցելի Գրենլանդիա։
Փոխնախագահի խոսքով՝ կղզի իր այցի շրջանակում նա այցելելու է ամերիկյան ռազմակայաններից մեկը եւ «պարզապես ստուգելու է, թե ինչ է կատարվում անվտանգության հարցում Գրենլանդիայում», ընդ որում՝ նա չի հիշատակել շների մրցարշավի մասին։
Ի պատասխան՝ Ռասմուսենը հայտնել է, որ «շատ դրական է համարում, որ ամերիկացիներ չեղարկել են այցը Գրենլանդիայի համայնք»։
«Դրա փոխարեն նրանք կայցելեն Պիտուֆիկի սեփական բազա, եւ մենք դրա դեմ ոչինչ չունենք»,- ասել է Դանիայի արտաքին գործերի նախարարը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ երկրորդ տիկնոջ՝ մարտի 28-ին Գրենլանդիա այցելելու պլանները վրոդվմունք էին առաջացրել ինչպես Գրենլանդիայում, այնպես էլ Դանիայում, որտեղ ամերիկյան վարչակազմի գործողություններն ուղիղ անվանել են ճնշում։
Ավելի վաղ Վենսը հայտնել էր Գրենլանդիայի առնչությամբ Դոնալդ Թրամփի պլանների մասին եւ որ իր համար «մեկ է, թե ինչ են բղավում եվրոպացիները»։





























